Կիպրոսի բուհերը կրթաթոշակներ են տրամադրում ՀՀ քաղաքացիներին

Կիպրոսի բուհերը կրթաթոշակներ են տրամադրում ՀՀ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Կիպրոսի բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակային ծրագրեր՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության նպատակով։

Կրթաթոշակները նախատեսվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն լեզվի, հունագիտության և բյուզանդագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, համակարգչային գիտության, ճարտարագիտության, բնական գիտությունների, արվեստի, դիզայնի և այլ ոլորտների, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Բուհից և ընտրված ծրագրից կախված՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---