Գազատարի վնասման պատճառով Շիրակի 19 բնակավայրում դադարեցվել է գազամատակարարումը![]() 17 հունիսի 2026 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Գազատարի վնասման հետևանքով Շիրակի մարզի Արթիկ քաղաքը և ևս 18 բնակավայր զրկվել են գազամատակարարումից, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: «Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,–հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»։ Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |