2026-ից Ադրբեջանից ՀՀ է արտահանվել մոտ $11 մլն ապրանք![]() 17 հունիսի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների արժեքը կազմել է 11.2 միլիոն դոլար։ Այդ մասին ահյտնել է Ադրբեջանի մաքսային կոմիտեն: Միայն մայիս ամսին Ադրբեջանից ՀՀ արտահանման ծավալը կազմել է 1.6 միլիոն դոլար, հայտնում է Media.az-ը: Նույն ժամանակահատվածում Հայաստանը անուղղակի ճանապարհով Ադրբեջան է արտահանել 960 դոլարի ապրանք։ Տվյալների համաձայն՝ մայիս ամսին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի իրականացվել։ Ավելի ավղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»: Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |