Դպրոցականերին էքսկուրսիա տանող ավտոբուսը կողաշրջվել է․ Տուժածներից 3 երեխա տեղափոխվել է Երևան![]() 17 հունիսի 2026 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Վթարից հետո բուժօգնության համար դիմել է 30 երեխա և 6 մեծահասակ, հայտնում է առողջապահության նախարարությունը: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ և դուրս են գրվել։ Կազմակերպվել է նաև 3 երեխայի տեղափոխումը Երևան՝ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու նպատակով։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների կյանքին սպառնացող վտանգ չկա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |