Հանքարդյունահանման գործով պետությանը պատճառված 104 մլն դրամի վնասի գործն ուղարկվել է դատախազին![]() 17 հունիսի 2026 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի հանքարդյունահանման գործով պետությանը պատճառված 104 մլն դրամի վնասի գործն ուղարկվել է դատախազին: ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ընկերության նախկին տնօրենի կողմից հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս արդյունահանման ժամանակ հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայնհանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս հանքարդյունաբերական աշխատանքների ժամանակ արդյունահանված օգտակար հանածոյի հանված հողերի վերին շերտը մակաբացման ապարների հետ խառնված վիճակում ընկերության կողմից տեղադրվել է գյուղատնտեսական և անտառային նշանակության հողամասերում, ինչի հետևանքով դեգրադիացիայի են ենթարկվել 9989 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության և 5534.41 քմ մակերեսով անտառային նշանակության հողեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է 104 մլն 117 հզր 648 ՀՀ դրամի գույքային վնաս: Գ.Շ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը): Վերջինս այլ հանցանքի կատարման համար պատիժ է կրում ազատազրման վայրում: Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է դրվել Գ.Շ.-ին պատկանող մի շարք անշարժ գույքերի վրա ընդհանուր 95 մլն 646 հզր 725 դրամ շուկայականին մոտարկված արժեքով: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |