Օրբելյանը՝ նոր քրգործի մասին․ Խոսքը մի գործարքի մասին է, որին Քոչարյանը որևէ առնչություն չունի![]() 17 հունիսի 2026 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ, հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը ԿԸՀ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում: «Արհեստական հնարած գործ է։ Փաստաթղթերին ծանոթացել եմ, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն»,- նշել է Օրբելյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ ավելի ուշ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել՝ վճարելով զգալի գումար։ Փաստաբանի գնահատմամբ՝ այժմ փորձ է արվում այդ հանգամանքը կապել 2004 թվականին իրականացված գործարքի հետ։ Օրբելյանը նշել է, որ խոսքը վերաբերում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքին։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության երեք թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |