Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կստեղծվեն նոր խոշորացված համայքներ![]() 17 հունիսի 2026 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որի համաձայն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կստեղծվեն նոր խոշորացված համայքներ: Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Լոռու մարզում կձևավորվի նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնքը՝ միավորելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։ Նոր համայնքը կներառի 20 բնակավայր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Սյունիքի մարզում կստեղծվի Գորիս խոշորացված համայնքը, որի կազմում կընդգրկվեն Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով։ Վայոց ձորի մարզում կձևավորվի Եղեգնաձոր խոշորացված համայնքը՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները։ Նոր վարչական միավորը կունենա 32 բնակավայր։ Փոփոխությունների արդյունքում հանրապետությունում գործող 70 համայնքների թիվը կնվազի և կկազմի 64։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և այդ քաղաքականությունը շարունակվելու է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |