Փաշինյան. Գյումրիում ընտրությունների վերաբերյալ սցենարներ ենք քննարկում, մշակում![]() 17 հունիսի 2026 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված տարբեր սցենարներ են մշակվում։ «Հիմա մենք աշխատում ենք և քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ, և այդ սցենարներով կառաջնորդվենք, ու դա, իհարկե, կդառնա հրապարակային»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Factor.am-ը: Նրա խոսքով՝ այս փուլում դժվար է հստակ ժամկետներ նշել, քանի որ նախ պետք է ձևավորվեն խորհրդարանը և նոր կառավարությունը, որից հետո հնարավոր կլինի անդրադառնալ հաջորդ քայլերին։ «Հիմա ժամկետներ չեմ կարող ասել. խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի, և դրանից հետո արդեն… Բայց կարող եմ մի բան ասել, որ այսօրվանից արդեն այն, ինչ որ գյումրեցիներին խոստացել ենք, ես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել եմ հենց մեր Գյումրի այցելության հաջորդ օրը: Ըստ էության, հիմա, ճիշտ է, այն կտորներում ենք աշխատում, որտեղ միջպետական ճանապարհի կամ հանրապետական ճանապարհի նշանակություն ունեն նաև քաղաքային փողոցները: Այսինքն՝ մենք այսօր Գյումրիում աշխատանքներ ենք անում՝ անկախ ամեն ինչից: Ես ասել եմ՝ Գյումրիի վիճակի հետ կապված ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում գյումրեցիների առաջ: Մենք այդ աշխատանքները արդեն անում ենք և շարունակելու ենք, մյուս հարցերը լրացուցիչ կպարզաբանենք»,-ասել է նա։ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |