Երևանի 3 վարչական շրջանում արձանագրվել է փոշու բարձր մակարդակ![]() 18 հունիսի 2026 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։ Ըստ ներկայացված տեղեկատվության՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 10-11-ին և 14-15-ին, ◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ հունիսի 14-ին, ◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ հունիսի 10-ին և 13-14-ին, ◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 16-ին, ◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել, ◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել, ◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել։ ՚Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկված բոլոր վարչական շրջաններում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |