Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-37 աստիճան![]() 18 հունիսի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին հանրապետությունում, հատկապես տաք գոտիներում, սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։ «Մի փոքր շոգելու ենք»,-գրել է նա: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Ամենաբարձր ցուցանիշները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37, Երևանում՝ մինչև 35, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի, որից հետո՝ հունիսի 21-ից սկսած, օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի: Հանրապետության տարածքում` hունիսի 18-ին կեսօրից հետո, 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին և 21-ին առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Երևանում հունիսի 18-ի երեկոյան, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |