Նախատեսվում են փոփոխություններ գնումների գործընթացներում![]() 18 հունիսի 2026 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը նպատակ ունի բարելավել գնումների գործընթացները և ապահովել ավելի արդյունավետ, թափանցիկ ու մրցակցային միջավայր։ Քննարկվում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն իր ելույթում նշել է, որ նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են նախատեսվել գնումների համակարգում, հայտնում է 1lurer.am-ը: «Հիշեցնեմ, որ գնումների համակարգը միշտ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն է գնում, այսինքն՝ մեզ մոտ կանոնակարգերը կա՛մ չափից դուրս խիստ են, մենք դրանով փորձում ենք ապահովել հարկատուների վճարած հարկերի արդյունավետ ծախսը, կա՛մ դրանք չափից դուրս ճկուն են, որով էլի փորձ է արվում, որ ապահովենք հարկատուների հարկերի արդյունավետ օգտագործումը, սակայն այս քայլով մենք փորձում ենք բալանս գտնել»,- ասել է Ավանեսյանը՝ ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները։ Նրա խոսքով՝ «Գնումների մասին» օրենքը, թեև վերջին տարիներին ենթարկվել է մի շարք փոփոխությունների, պահպանել է իր սկզբնական կառուցվածքն ու կիրառման տրամաբանությունը։ Նշվել է, որ գործող կարգավորումները բավարար չափով չեն համապատասխանում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին։ Դրա հետևանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվումլ են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով։ Այդ պատճառով նպատակահարմար է համարվել օրենսդրական փոփոխությունների միջոցով խթանել համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումն ու արդյունավետության բարձրացումը՝ ձևավորելով ավելի թափանցիկ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած միջավայր։ Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել և արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և մրցակցային միջավայր։ Դրանք նաև հիմք են ստեղծել նորարարական մոտեցումների և տեխնոլոգիական լուծումների կիրառման համար։ Նախագծով նախատեսվող կարգավորումները միտված են գնումների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, մրցակցային միջավայրի խթանմանը և նոր մեխանիզմների փորձարկման հնարավորությունների ապահովմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |