Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ նիստին՝ ներկայացնելու դեպի ՌԴ արտահանման խնդիրները![]() 18 հունիսի 2026 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։ Փաշինյանը նշել է, որ պատրաստվում է ներկայացնել դեպի Ռուսաստան արտահանման խնդիրները, հայտնում է Sputnik Արմենիան: «Այդ նիստին մասնակցություն կունենամ, և, ինչպես ասել եմ, կզբաղվենք այդ հարցերով, սակայն այսօր էլ արդեն իսկ զբաղվում ենք. ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են»,– ասել է վարչապետը։ Նրա խոսքով` դրանք սովորական, ընթացիկ գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ու որոնց ՀՀ իշխանությունը մասնակցություն կունենա։ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Կառավարության նիստում ևս Փաշինյանն ասել է, որ շարունակելու է զբաղվել ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրների կարգավորմամբ: Նա Փաշինյանը տնտեսվարողներին կոչ է արել հանգիստ վերաբերվել իրավիճակին և հարմարվել նոր շուկաներին, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ այն ապրանքների մասով, որոնք չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, կառավարությունը աջակցություն ցուցաբերելու հնարավորություն չի տեսնում։ Վարչապետը նշել է, որ հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ն արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, մոտ 1․8 միլիոն հատ ծաղիկ և 17 տոննա ծաղիկ։ Արտահանված արտադրանքը մատակարարվել է Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա և այլ երկրներ։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |