Համայնքների մուտքերի մոտ դրոշների տեղադրման նախագիծը կլրամշակվի![]() 18 հունիսի 2026 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը խնդիրներ և բացեր է տեսել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած նախագծում, որով առաջարկվում է բոլոր բնակավայրերի կամ համայնքների մուտքերի մոտ տեղադրել ՀՀ պետական դրոշներ։ Առաջարկվել է այն լրամշակել։ Մասնավորապես, գործադիրը նշել է, որ նախագծում օգտագործված «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտք» ձևակերպումը հստակ չէ, քանի որ գործող օրենսդրությամբ նման հասկացություն սահմանված չէ, հայտնում է Factor.am-ը: Կառավարության գնահատմամբ՝ պարզ չէ նաև, թե մի քանի մուտք ունեցող համայնքների դեպքում դրանցից որն է համարվելու հիմնական մուտքը։ Գործադիրը նաև արձանագրել է անհամապատասխանություն նախագծի և դրա հիմնավորման միջև։ Եթե նախագծում խոսվում է համայնքների մուտքերի մասին, ապա հիմնավորման մեջ նշվում է, որ դրոշները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր քաղաքային և գյուղական բնակավայրի մուտքի մոտ։ Այդ պատճառով, կառավարության կարծիքով, հստակ չէ՝ նախաձեռնությունը վերաբերում է համայնքներին, թե բոլոր բնակավայրերին։ Նշվում է, որ մեկ համայնքը կարող է ներառել մի քանի բնակավայր։ Բացի այդ, կառավարությունն առաջարկել է օրենքով ամրագրել, որ դրոշների տեղադրման վայրերի, բարձրացման կարգի և այլ չափանիշների մանրամասները սահմանվեն կառավարության որոշմամբ։ Անհրաժեշտ է համարվել նաև հստակեցնել, թե որ մարմինն է պատասխանատու լինելու դրոշների տեղադրման և հետագա սպասարկման համար՝ համայնքը, թե մարզպետարանը, ինչպես նաև կարգավորել դրոշների տեղադրման համար նախատեսված հողամասերի և գույքային հարցերի հետ կապված իրավական հարաբերությունները։ Կառավարությունն առաջարկել է նախագիծը լրամշակել՝ ներկայացված դիտարկումները հաշվի առնելով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |