ԿԲ փոխնախագահ․ Ունենք բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ![]() 18 հունիսի 2026 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս պահին արձանագրվում է բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ-ում։ Խորհրդարանում քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2026 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից ամենակարևոր անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթ են կրում, այդ թվում՝ կապված նավթի գների տատանումների հետ, հայտնում է 1lurer.am-ը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ներքին տնտեսության տեսանկյունից զարգացումները հիմնականում դրական են, հատկապես պահանջարկի մասով։ «Ունենք շատ լուրջ տուրիզմի աճ, որն իր հետ բերել է լուրջ արտարժութային ներհոսք, պահանջարկի տեսանկյունից ունենք բավականին լավ ֆոն»,- հայտնել է Նուրբեկյանը: Նա ընդգծել է, որ ներքին տնտեսությունում գնաճը պետք է շարունակի մնալ ուշադրության կենտրոնում, քանի որ ներկայում այն գտնվում է թիրախային ցուցանիշից բարձր մակարդակում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |