Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին. Կառավարում ենք ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ![]() 18 հունիսի 2026 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում կայացած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը նշանակում է, որխաղաղության գործընթացի ուղղությամբ գնում ենք առաջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել տարբեր թեմաներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց և սահմանային իրավիճակի կառավարման հետ կապված հարցերը։ «Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ միմյանց դիրքորոշումները, պլանները, ռազմավարությունները, մտահոգող հարցերը քննարկելու համար են։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են հունիսի 14-ին Դիլիջանում։ Կողմերը հանդիպման վերաբերյալ տարածել են նույնաբովանդակ հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին առնչվող հարցեր և ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |