Արթուր Ղազինյան․ Դավիթի հորդորն է ընկերներին՝ չվհատվել, չընկրկել

Արթուր Ղազինյան․ Դավիթի հորդորն է ընկերներին՝ չվհատվել, չընկրկել

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի հորդորն է ընկերներին՝ չվհատվել, չընկրկել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը:

«Դավիթն ոգին բարձր է, կամքը պողպատյա, հանձնառու մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:

Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել Ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Նրան մեղադրում են ընտրակաշառք տալուն նախապատրաստվելու մեջ:

 Ուշագրավ
---