Փաշինյան. ՀՀ-ն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ![]() 18 հունիսի 2026 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո անցկացված ճեպազրույցում: Վարչապետը, մասնավորապես անդրադառնալով ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումներին և ֆինանսական միջոցներին, նշել է, որ ԱՄՆ-ն նախագծի ֆինանսավորման վերաբերյալ առնվազն նախնական որոշում արդեն կայացրել է և ստեղծել է հիմնադրամ, որի միջոցով պետք է ֆինանսավորվեն տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, հայտնում է Արմենպրեսը: «Արդեն մեծ ֆոնդի հատկացում է կատարվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները, բնականաբար, կկատարի։ Փաստաթուղթը ստորագրվեց (խմբ․՝ նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված համաձայնագիրը՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ), հիմա վավերացման փուլն է, բայց մենք պետք է ֆորմալություններին չսպասենք, պետք է հնարավորինս արագ գնանք առաջ։ Դա է մեր ու Միացյալ Նահանգների տրամադրվածությունը»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |