ՊԵԿ նախագահ. 2025-ին հարկային մուտքերն աճել են 14%-ով

ՊԵԿ նախագահ. 2025-ին հարկային մուտքերն աճել են 14%-ով

PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Ազգային ժողովում:

Նրա խոսքով՝ հարկային եկամուտներն ու տուրքերն անցել են ծրագրային և ճշտված ծրագրային ցուցանիշները՝ գերազանցելով 2025 թվականի համար կատարված կանխատեսումները, հայտնում է 1lurer.am-ը:

«Ունեցանք հարկային մասով 14․5 տոկոս աճ, մաքսային մարմնի մասով՝ 11․6 տոկոս աճ, և եթե տնտեսության հետ համեմատականներ անցկացնենք, խոսքը հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մասին է, ապա այստեղ ունեցանք հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0․7 տոկոսային կետով աճ»,- ասել է նա։

Հակոբյանի ներկայացմամբ՝ հարկային և մաքսային մուտքերի աճը դրական ազդեցություն է ունեցել նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա՝ ապահովելով այդ ցուցանիշի նկատելի բարձրացում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---