Երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի․ Նախագիծն ընդունվել է

Երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի: Ազգային ժողովը ընդունել է օրենսդրական նախագիծը:

Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողի համար ծնողական ժամը սահմանվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի համար՝ օրական առավելագույնը 1 ժամ, հայտնում է Radar Armenia-ն:

Մինչև 18 տարեկան՝ հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին, անկախ երեխաների ընդհանուր թվից, տրամադրվելու է օրական առավելագույնը 1 ժամ ծնողական ժամանակ։

Նախագծի դրույթները հավասարապես կիրառվելու են ինչպես մոր, այնպես էլ հոր նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---