ԱԺ-ն ընդունել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը

ԱԺ-ն ընդունել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր հաստատեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը

Վարելու իրավունքից զրկված անձանց առաջին անգամ հնարավորություն կտրվի վերականգնել այն՝ առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան, հայտնում է Auroranews.am-ը:

Փորձաշրջանի ընթացքում վարորդին տրամադրվելու է 6 տուգանային միավոր։ Եթե այդ ընթացքում տուգանային միավորները չսպառվեն, ապա հաջորդ տարում վարորդը ստանալու է 13 միավոր։

Միաժամանակ սահմանվել է, որ վարորդը, որը երկրորդ անգամ կզրկվի վարելու իրավունքից, այլևս չի կարողանա այն վերականգնել առանց համապատասխան քննություն հանձնելու։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---