Օսիպյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ![]() 19 հունիսի 2026 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դատարան է դիմել՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր կողմից զրպարտություն համարվող տեղեկությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ներողություն խնդրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել: Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված Արտուր Օսիպյանը 23 օր անցկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և կալանքից ազատ է արձակվել հունիսի 10-ի երեկոյան։ Նա 20 օրից ավելի հացադուլի մեջ էր՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրեն «փախած» անվանելու և վիրավորելու համար։ Օսիպյանը ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ Օսիպյանը մոտեցել է վարչապետին և քննադատել նրան։ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |