Կհստակեցվի ֆուտոբլիստների տարկետման կարգը՝ այն կփոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ![]() 19 հունիսի 2026 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը որոշում է ընդունել, որով նախատեսվում է հստակեցնել ֆուտբոլիստների զինծառայության տարկետման գործընթացը՝ տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ: Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ: Սակայն, կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով, առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը: Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան և երիտասարդական հավաքականներում տարկետում ստացած մարզիկների թիվը կազմել է 30, մինչդեռ ազգային հավաքականում 2025 և 2026 թվականներին այդ ցուցանիշը եղել է 8-10 մարզիկ։ Այսպիսով, գործող կարգով հավաքականների բաժանումը պատանեկան, երիտասարդական և մեծահասակների խմբերի և դրանց համար առանձին թվաքանակով տարկետումների նախատեսումը չի նպաստել սկզբնապես սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ բավարար չափով հաշվի չեն առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները։ Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան ու երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրամադրվել է մինչև երկու տարի ժամկետով, սակայն նրանք երիտասարդական հավաքականի անդամ են համարվել մինչև 21 տարին լրանալը, և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցված լինի հավաքականի անդամի կարգավիճակի հետ։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործել ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունները։ Նախատեսվում է, որ դա կնպաստի մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։ Արդյունքում հնարավորություն կստեղծվի ազգային հավաքականների կազմերում ընդգրկել առավել մեծ թվով լավագույն մարզիկների։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |