Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացները կթվայնացվեն

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացները կթվայնացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերի շրջանակում մատուցվող ծառայությունները 2026 թվականի նոյեմբերի 1-ից կգործեն թվային ձևաչափով, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կացության կարգավիճակ ստանալու դիմումների ընդունման նպատակով կգործարկվի նոր համակարգ, իսկ ներդրված ծրագրային ապահովման միջոցով բոլոր վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Փոփոխությունների հետևանքով էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով տրամադրվող ծառայությունները նոյեմբերի 1-ից այլևս հասանելի չեն լինելու։

Այն օտարերկրացիները, որոնք հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո նախատեսված օրերի համար, ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---