«Հայաստան» դաշինքից Բարսեղյանը կալանավորվել է, Քոչարյանը՝ տնային կալանքի տակ կլինի![]() 19 հունիսի 2026 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Նույն դաշինքի մեկ այլ թեկնածուի՝ Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, կրկին 2 ամսով։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին բավարարել էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդություններն ու իր իր համաձայնություն էր տվել նշված թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելոը վերաբերյալ։ Նույն օրը ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ միջնորդությունները։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ղազինյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ ընտրակաշառքի նախապատրաստման մեղադրանքով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |