«Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով![]() 19 հունիսի 2026 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։ Այդ մասին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Դաշինքն ընդունելի է համարում նաև երկրորդ փուլի նշանակումը: «Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշել է Ղահրամանյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |