Հակոբյանի նկատմամբ քրվարույթ է հարուցվել ատելության խոսքի հոդվածով![]() 19 հունիսի 2026 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրվարույթ է հարուցվել ատելության խոսքի հոդվածով: Նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է Panorama.am-ը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ: Քննչական կոմիտեից հայտոնւմ են, որՌ․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հակոբյանի րդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սամվել Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել հորս՝ քաղաքական հարցազրույցների, արտահայտությունների համար են դրել ինչ-որ նոր քրեական գործ»։ «Իմ հայրը ո՛չ հանցագործ է, ո՛չ կոռուպցիոներ է, մեր տանն առհասարակ հանցագործներ չկան, բայց հենց այս պահին իմ ընտանիքի վրա միայն երևի մի հինգ-վեց տարբեր տեսակի դատական գործեր կան։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է վարչական ռեսուրսը մսխվում, ինչպես է քրեաիրավական ուժային կառույցները օգտագործվում ռեպրեսիաների համար։ Մենք ապրում ենք մի երկրում, որում կան շատ հանցագործություններ, շատ ապօրինություններ, բայց դրանց հետևից չեն գնում, գնում են մենակ ընդդիմադիրների հետևից»,-նշել է նա: Հունիսի 19-ին առավոտյան նախկին դաշնակցական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եկել են իրեն ձերբակալելու։ 2 ամիս ժամկետով կալանավորվել է ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը: Այդ մասին տեղեկացրել է դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը։ «Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվեց ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը: Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։ Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։ Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։ Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու»,-գրել է նա: Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դեռ նախորդ տարի է սկսվել քրեական հետապնդում՝ հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարության հիմքով։ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |