ՔՊ պատգամավորը՝ Զատուլինի հայտարարության մասին․ Ուշադրություն չպետք է դարձնենք![]() 19 հունիսի 2026 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանից հնչած գնահատականներին, նշել է, որ միջազգային հանրությունն արդեն ընդունել է ընտրությունների լեգիտիմությունը, հայտնում է Factor.am-ը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնենք, թե որ երկրներից են գալիս նման հայտարարությունները:Մենք արդեն բազմաթիվ երկրներից ստացել ենք շնորհավորանքներ՝ սկսած ընտրությունների հաջորդ իսկ օրերից, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը։ Կարծում եմ՝ այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Ղազարյանը։ Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել Հայաստանում ընտրությունների արդյունքները չընդունելու մասին: Պատգամավորը նշել է, որ պետք չէ առանձնահատուկ ուշադրություն դարձնել առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին՝ անկախ նրանից, թե որ երկրից են դրանք հնչել։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն իրավունք ունի բողոքարկել ընտրությունների արդյունքները և դիմել Սահմանադրական դատարան, սակայն գործընթացների ավարտից հետո բոլորը կընդունեն այն հանգամանքը, որ ընտրություններն անցկացվել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ պայմաններում։ Ալխաս Ղազարյանը միաժամանակ պնդել է, որ ընտրություններից առաջ ընտրական գործընթացը դելեգիտիմացնելու փորձեր են կատարվել հենց ընդդիմադիր ուժերի կողմից։ «Մինչև ընտրությունները կիրառվել են տարբեր սխեմաներ՝ ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ընտրակաշառքների, մարդկանց ուղղորդված քվեարկության բերելու նպատակով, և դա արել է բացառապես ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանությունը»,- հայտարարել է նա։ ՔՊ-ական պատգամավորը շեշտել է, որ ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատականը տալու է իրավասու մարմինը՝ Սահմանադրական դատարանը։ «Մենք կսպասենք, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։ Կարծում եմ՝ մյուս երկրներն էլ հաշվի կնստեն այդ որոշումների հետ»,- նշել է նա։ Ըստ Զատուլինի՝ Մոսկվան պետք է հայտարարի, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակի աշխատել ՀՀ հետ: «Իմ կարծիքով, պետք է նման դիրքորոշում զբաղեցնել՝ մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունների արդյունքները չենք ընդունում որպես ազնիվ և օբյեկտիվ, սակայն, քանի որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք և ավանդաբար զարգացնում ենք կապերը, շարունակելու ենք համագործակցել՝ ելնելով այն հանգամանքից, որ այսօր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք իշխանության մեջ են մնացել ոչ ազնիվ և ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |