Ռուբեն Հակոբյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն![]() 20 հունիսի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը բավարարվել է: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը: Հունիսի 19-ի առավոտյան նախկին դաշնակցական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եկել են իրեն ձերբակալելու։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ «պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ․-ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ»: Ռ․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ): Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |