Ներկայացվել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի կառուցման և սարքավորումների տեղակայման ընթացքը![]() 20 հունիսի 2026 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկման առարկա են դարձել Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցերը։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքների և տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ կատարված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական ու մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործընթացին։ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը և նշել է, որ այն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից ռազմավարական կարևորություն ունեցող նախաձեռնություն է։ Վարչապետն ընդգծել է, որ ծրագրի իրականացումը նպաստում է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ է ստեղծում գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև խթանում է Հայաստանի միջազգային մրցունակության աճը տեխնոլոգիական ոլորտում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |