Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են![]() 20 հունիսի 2026 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Հայտնում ենք, որ աշխատանքները շարունակվում են»,-ասված է հարցման պատասխանում: Նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացրել։ Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցման հարցը մոտ 1․5 տարի համաձայնեցրել է Թուրքիայի հետ, մինչդեռ երկու երկրների միջև գործող սահմանային գետերի և գետակների վերաբերյալ կոնվենցիան նախատեսում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին, «համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։ Արաքսավան և Բուրաստան համայնքների հատվածում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով կառուցվող պատնեշի արժեքը կազմում է մոտ 1 մլն դոլար։ Հայկական կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետի հունը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխվել է, ինչի արդյունքում ձևավորվել է մոտ 330 հեկտար տարածք զբաղեցնող կղզի։ Հնարավոր խնդիրները կանխելու նպատակով նախարարությունն առաջարկել է կառուցել մոտ 130 մետր երկարությամբ և 8 մետր խորությամբ պատնեշ՝ ջրի հոսքը դեպի նախկին հուն ուղղելու համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |