Էլինա Ավանեսյանն օգնել է ՀՀ հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում![]() 20 հունիսի 2026 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Սան Մարինոյում անցկացվող Բիլի Ջին Քինգի գավաթի (կանանց աշխարհի թիմային առաջնություն) 3-րդ ենթախմբի վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3։0 հաշվով առավելության է հասել Չեռնոգորիայի թիմի նկատմամբ։ Մենախաղերում հաջողություն են գրանցել Անի Ամիրաղյանը՝ 6։2, 4։6, 6։4 հաշվով, և Էլինա Ավանեսյանը՝ 4։6, 6։4, 6։0 հաշվով։ Զուգախաղում էլ Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը 2։1 (6:3, 3:6, 10:8) հաշվով հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ, հայտնում է Factor.am-ը: Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների նկատմամբ։ Հայաստանի ընտրանին հաղթել է իր խմբում և իրավունք է ստացել մասնակցելու անցումային փլեյ-օֆֆին՝ հաջորդ տարի Եվրոպական/Աֆրիկական գոտու 2-րդ ենթախմբում հանդես գալու հնարավորության համար։ Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցն Էստոնիայի ընտրանին է։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |