Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին![]() 22 հունիսի 2026 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդիn` Կամո Գրիգորյանը, կալանավորվել է։ Նա մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ՝ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը: Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։ Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |