Վթար Արտենիի մոտ․ 1 մարդ մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 22 հունիսի 2026 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ տուժել, հայտնում է ՆԳՆ-ն: Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է առողջապահության նախարարությունը: «Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |