Հովհաննիսյան․ Ինքնաբացարկի դեպքում օրենսգիրքը մանդատներն այլ ուժերին փոխանցելու հնարավորություն չի նախատեսում![]() 22 հունիսի 2026 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Եթե խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերի պատգամավորության բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացնեն, ապա ՀՀ ընտրական օրենսգիրքը մանդատներն այլ քաղաքական ուժերի փոխանցելու հնարավորություն չի նախատեսում, հայտարարել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ԼուրջCast-ի եթերում: Նրա գնահատմամբ՝ եթե բոլոր 412 թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև կարող է կանգնել երկու տարբերակ՝ կամ մանդատները փոխանցել մյուս՝ ավելի քիչ ձայն ստացած ուժերին՝ դիմելով ՍԴ համապատասխան կարգավորման համար կամ խորհրդարանում ընդունելով նոր օրենք, կամ անցկացնել արտահերթ ընտրություններ, հայտնում է Sputnik Արմենիան: Արփինե Հովհաննիսյանը առաջին սցենարը հավանական չի համարել։ «Փաշինյանն ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի, ինքն իր ստեղծած լեգիտիմ պատկերի վրա չի կրակի»,- կարծում է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նման քայլը ծայրահեղ կապալեգիտիմացնի նրան։ Նրա խոսքով՝ նույնիսկ տեխնիկական առումով չափազանց բարդ է լինելու իրականացնել մանդատների վերաբաշխում։ Այդ համատեքստում նա հռետորական հարց է բարձրացրել՝ օրինակ, քանի՞ մանդատ կարող է ստանալ 33 հազար ձայն հավաքած քաղաքական ուժը։ «Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտառակություն և ապալեգիտիմ գործողություն կլինի, որ ավելի հավանական է՝ մի կերպ յոլլա կգնան պառլամենտում, հետո կգնան արտահերթ ընտրությունների»,- կարծում է Հովհաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել մեկ տարի անց կամ նույնիսկ ավելի շուտ։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |