Սևանի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Սևանի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

PanARMENIAN.Net - Սևանի մակարդակը հասել է 2025թ․ ցուցանիշին, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900․72մ։

Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը հունիսի 21-ի դրությամբ կազմել է 50 սմ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---