Քոչարյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ![]() 22 հունիսի 2026 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ ` վիճարկել հանձնաժողովի որոշումը։ Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է հունիսի 17-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ ԿԸՀ որոշմանը, գրում է «Փաստինֆոն»: Հայցը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դեռևս որոշում չի հրապարակվել՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել 22 տարի առաջ կառավարության որոշման վավերացմանը վերաբերող գործով։ Մասնավորապես, խոսքը 2004 թվականին իրականացված գործարքի մասին է, որը վավերացրել է ՀՀ կառավարությունը։ Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, իսկ տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չի զբաղեցրել, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել՝ վճարելով բավականին խոշոր գումար։ Այժմ փորձ է արվում այդ հանգամանքը որևէ կերպ կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է՝ «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |