Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում![]() 22 հունիսի 2026 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պոբեդա» ավիաընկերության տեղեկացմամբ՝ մասնագետները ներկայումս գնահատում են «Գյումրի-Երևան» DP-856 չվերթն իրականացնող օդանավի տեխնիկական վիճակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Flightradar ծառայության տվյալներով Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, երբ օդանավը գտնվել է Դաղստանի տարածքի վրա, այն փոխանցել է general emergency տագնապի ազդանշան և իջել մոտ 3 հազար մետր բարձրության։ Հետագայում հայտնի է դարձել, որ օդանավն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Photo. TASS
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |