ՀՀ-ն ու Իրանը փոստային համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել

ՀՀ-ն ու Իրանը փոստային համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Իրաում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Իրանի փոստային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր:

Անդրադարձ է եղել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի դյուրացմանը վերաբերող հարցերին։

Այդ համատեքստում կողմերը կարևորել են 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---