Ավետ Ավետիսյան փողոցը կբացվի առաջիկա օրերին. Մայթը լայնացվել է

Ավետ Ավետիսյան փողոցը կբացվի առաջիկա օրերին. Մայթը լայնացվել է

PanARMENIAN.Net - Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է, երթևեկության ամբողջական վերականգնումը նախատեսվում է առաջիկա օրերին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրել են պատասխանատու պաշտոնյաները՝ ներկայացնելով իրականացված աշխատանքների ընթացքը, հայտնում է Aysor.am-ը:

«Պլանավորում ենք երկու օրվա մեջ բացել Ավետ Ավետիսյան փողոցը։ Եռաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին և երկրորդ շերտերն արված են, մայթի լայնացման աշխատանքներն ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է»,-զեկուցվեl 1 նիստի ընթացքում։

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ29/6 հասցեից դեպի Բագրևանդի փողոց տանող մայթային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Կատարվել են եզրաքարերի տեղադրման, հենապատի կառուցման, սալիկապատման, ասֆալտապատման և հենապատի բազալտե սալերով երեսպատման աշխատանքներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---