Գյումրի-Մոսկվա չվերթի արտակարգ վայրէջքի պատճառը հերմետիկության խախտման ցուցիչն է եղել![]() 22 հունիսի 2026 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի՝ Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարելու նախնական պատճառը եղել է հերմետիկության խախտման ցուցիչի սխալ գործարկումը։ ՌԴ համապատասխան մարմինները միջադեպի առնչությամբ նախաքննական ստուգում են նախաձեռնել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախնական պարզվել է, որ հունիսի 22-ին ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Արտակարգ վայրէջքի նախնական պատճառը ապահերմետիկացման ցուցիչի սխալ գործարկումն է եղել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Flightradar ծառայության տվյալներով Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, երբ օդանավը գտնվել է Դաղստանի տարածքի վրա, այն փոխանցել է general emergency տագնապի ազդանշան և իջել մոտ 3 հազար մետր բարձրության։ Հետագայում հայտնի է դարձել, որ օդանավն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան, որտեղ և վայրէջք է կատարել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |