«Հայաստան» դաշինքը կպահանջի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի ինքնաբացարկը

«Հայաստան» դաշինքը կպահանջի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի ինքնաբացարկը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել ՍԴ՝ պահանջելով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը հունիսի 26-ին մեկնարկելիք դատավարությանը ճանաչել անհնարին։

Դիմումի հիմքում դրվել է դատավորի հնարավոր կողմնակալության հանգամանքը, հայտնում է «Ազատությունը»:

Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակում։ Միևնույն ժամանակ, Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ, ըստ դատարանի, նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ։

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարանի կազմ է տեղափոխվել Ազգային ժողովից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ։

 Ուշագրավ
---