Դրմեյան․ Միջնորդություն ենք ներկայացրել ՍԴ` 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ![]() 23 հունիսի 2026 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևերը» միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ թվով 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության պատգամավորի թեկնածու, իրավաբան Լիպարիտ Դրմեյանը: «Միջնորդություն ենք ներկայացրել Սահմանադրական դատարան թվով 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ՝ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին քննվող գործով։ Այս գործը վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին, և նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացու քվեին»։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |