Կոս․ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ![]() 23 հունիսի 2026 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն, գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը։ «Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք Connectivity Agenda Platform-ի մեկնարկից առաջ, որտեղ կշարունակենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի սերտ կապելու համար»,- գրել է Կոսը։ Նա հավելել է, որ այդ քայլը կնպաստի հայկական արտադրողների արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը և հնարավորություն է տալու բարձրորակ հայկական արտադրանքը հասցնել նոր շուկաներ։ Խուդաթյանը Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը քննարկել է տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը, հայտնել էր կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում էր, որ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումների հետևանքների մեղմման նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |