Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացած ԲՏՃՄ գծով ուսանողները ևս մեկ հնարավորություն կստանանա![]() 23 հունիսի 2026 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել քննարկման, որով նախատեսվում է ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ մասնագիտություններով կրթություն ստացող այն քաղաքացիներին ևս տարկետման հնարավորություն տրամադրել, որոնց «Պատիվ ունեմ» ծրագրով նախկինում տրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի հիմքով, հայտնում է Panorama.am-ը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների, ինչպես նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետում չէր կարող տրվել այն քաղաքացուն, ով նախկինում տարկետում էր ստացել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար («Պատիվ ունեմ» ծրագիր): Օրենքով կատարված լրացման համաձայն՝ նշված սահմանափակումը չի տարածվում այն քաղաքացու նկատմամբ, ում «Պատիվ ունեմ» ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով»: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարեկտման տրման կարգը սահմանող որոշման մեջ իրացնել օրենքի պահանջը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |