Հուլիսի 1-ից որոշ ներմուծումների համար համապատասխանության գնահատման փաստաթուղթ կպահանջվի

Հուլիսի 1-ից որոշ ներմուծումների համար համապատասխանության գնահատման փաստաթուղթ կպահանջվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Պահանջը տարածվում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի ներքո ներմուծվող ապրանքների վրա․

օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),

մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),

հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, ներառյալ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդը (ՄՄ ՏԿ 027/2012),

ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),

փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն կիրառվել են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Նորությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմիններին։

ՊԵԿ-ը կոչ է արել ներմուծողներին նախապես ճշտել իրենց ապրանքների նկատմամբ գործող պահանջները, ժամանակին ստանալ անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---