Մոսկվայում կայացել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հունիսի 19-28 տեղի է ունենում Մոսկովյան միջազգային 31-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում կայացել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրեմիերան: Այս կինոժապավենմը ներգրավված է «Հեռանկար» ծրագրի մեջ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հովհաննես Գալստյանը, «Խճճված զուգահեռներ»-ը պատմություն է նորվեգացի մոր եւ դստեր մասին, ում ճակատագրերը զուգահեռվում են իրար ու կապվում նաեւ Հայաստանի հետ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին նորվեգացի Հաննան իր տանն ապաստան է տալիս գերությունից փախած Առաքելին: Նա սկսում է իր հակասական զգացմունքները հանձնել օրագրի էջերին, որն ավելի ուշ պիտի հայտնվի դստեր ձեռքերում:

Հովհաննես Գալստյանի 91-րոպեանոց այս ժապավենը նկարահանվել է 6 տարիների ընթացքում, հանդիսանում է Հայաստանի, Ֆրանսիայի եւ Նորվեգիայի համատեղ արտադրություն: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը եւ ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---