Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 4 քահանա վարժական հավաքի ծանուցագիր է ստացել![]() 23 հունիսի 2026 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 4 հոգևորական ստացել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 4 քահանա է ծանուցագրեր ստացել, 2-ն արդեն պիտի գնան վարժական հավաքների, 1-ը հիմա զինկոմիսարիատում է, սպասում են որոշման, մյուսին էլ կրկնակի բուժզննում է նշանակվել»,- նշել է տեր Եսային՝ հավելելով, որ բնականաբար ծանուցագրեր ստացած քահանաների ելքը երկրից արգելվել է։ Հունիսի 22-ին լրագրող Սյուզի Բադոյանը գրել էի, թե «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների երկու հոգևոր սպասավորների արգելել է մեկնել ՌԴ՝ այնտեղ հոգևոր ծառայությունը շարունակելու նպատակով։ Տեր Եսայիի խոսքով՝ ծանուցագրեր ստացած քահանաները չեն փորձել օդանավակայան մեկնել՝ Ռուսաստան գնալու համար, այլ դիմել են զինկոմիսարիատներ։ Նաև տեղեկացվել է, որ Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ևս կան ծանուցագիր ստացած քահանաներ։ Հունիսի առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե ուժային կառույցների ներկայացուցիչները «Զվարթնոց» ժամանող անձանց հանձնում են 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր՝ ենթադրաբար հունիսի 7-ին նախատեսված քվեարկությանը նրանց մասնակցությունը կանխելու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել այդ տեղեկությունները՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |