Դալարիկի մոտ վթարի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը

Դալարիկի մոտ վթարի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը

PanARMENIAN.Net - Դալարիկ կայարանում կեսօրին մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով խաթարվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջքաղաքային երթևեկության ժամանակացույցը, ինչի պատճառով չեղարկվել է Երևան–Գյումրի 686 համարի էլեկտրագնացքի (14։25) մեկնումը, հայտնում է Հարավկովկասյան երկաթուղին:

Ժամը 11։52-ին Դալարիկ բնակավայրի հարակից հատվածում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով բռնկում է առաջացել։

Նախնական տվյալներով՝ բախման մասնակիցներն են եղել դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը։ Գրանցվել է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չեն արձանագրվել։

Դեպքի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---