Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է արտահանման խնդիրները![]() 24 հունիսի 2026 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ժամանակավոր հավատարմատարների հետ անդիպմանը քննարկել է Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Հանդիպման մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու առևտրային գործընթացների պարզեցումը։ Պապոյանը նշել է, որ հայկական արտադրանքը որակական հատկանիշներով չի զիջում եվրոպական շուկայում ներկայացված ապրանքներին և համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին՝ ունենալով «GLOBAL GAP» և մյուս անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատները։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության անդամ երկրներ և այլ պետություններ արտահանման խթանման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև պետական աջակցության գործող գործիքներին։ Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դեսպանների հարցադրումներին և ներկայացրել ոլորտի առաջընթացին միտված պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |