Իոաննիսյան․ Կամ պետք է անվավեր ճանաչված ընտրատեղամասերում վերաքվեարկություն լինի, կամ ամբողջ ՀՀ-ում![]() 24 հունիսի 2026 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Կա՛մ անհրաժեշտ է վերաքվեարկություն անցկացնել անվավեր ճանաչված ընտրատեղամասերում, կա՛մ այն կազմակերպել ամբողջ հանրապետությունում, հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ մեկնաբանելով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, հայտնում է «Փաստինֆոն»: Երևանի Նուբարաշենի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, սակայն վերաքվեարկություն չի իրականացվել։ Այս հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու նպատակով Դանիել Իոաննիսյանը դիմել է տվյալ ընտրատեղամասերի ընտրողներին։ Իոաննիսյանը նշել է, որ արդեն ստացել են դիմումներ, սակայն չի մանրամասնել դիմողների թիվը՝ ընդգծելով, որ դրանք անմիջականորեն ստանում են իրավաբանները։ «Մեր խնդիրը բնականաբար բոլոր այդ հազարավոր անձանց հայցերը ՄԻԵԴ հասցնելը չէ, մեր խնդիրը մի քանի անձից վերցնելն է, և մի քանի անձի անունից իրավական պրոցես սկսելը, որ ի վերջո ՄԻԵԴ-ը սրա հետ կապված իրավական դիրքորոշում ներկայացնի»,- նշել է Իոաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք դիմողների փոքր թիվը կամ դրվագային բնույթը կարող են հանգեցնել ոչ պատշաճ քննության և ստվերել ամբողջ գործընթացը` Իոաննիսյանը նշել է, որ լուրջ չի համարում այն հավանականությունը, թե ՄԻԵԴ-ը կարող է պատշաճ քննություն չիրականացնել միայն այն պատճառով, որ դիմողների թիվը փոքր է։ Նրա գնահատմամբ՝ վերաքվեարկության անհրաժեշտությունն անմիջականորեն բխել է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածից, իսկ ԿԸՀ-ն, այդ քայլը չիրականացնելով, խախտել է օրենքը։ «Մենք ՍԴ-ում ներկայացնում ենք խորհրդատվական կարծիք, որով գտնում ենք, որ պետք է համապետական վերաքվեարկություն լինի»,- նշել է Իոաննիսյանը։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |